Մեր նախատատը՝ Մարիամը, որբանոց է ընկել վեց տարեկանում՝ մենակ և հիվանդ։ Ապրեց մինչև իննսուն տարեկան և ամեն Զատիկի հիշում էր ձեզ։ Շնորհակալ ենք նրա կյանքի և մեր կյանքի համար. մեր ընտանիքի չորս սերունդ կա ձեր շնորհիվ։
Merci · 34Գտեք նրան, ով փրկել է ձեր ընտանիքը
MERCI-ն համահայկական և համամարդկային ծրագիր է՝ ի հիշատակ այն օտարերկրյա բարերարների, ովքեր 1894–1924 թվականներին իրենց կյանքի գնով փրկեցին հայ ժողովրդին։
Ըստ երկրների
Բոլոր նվիրյալները →
Շնորհակալության խոսքեր
Ամբողջ մատյանը →Պապս ձեր որբանոցում սովորեց կարդալ և գրել, իսկ հետո ինքն էլ դարձավ ուսուցիչ։ Ձեր լուսանկարը մինչև վերջին օրը պահում էր իր գրասեղանին։ Merci։
Merci · 18Միություններ ըստ որբանոցների
Փրկված որբերի սերունդները շատ դեպքերում նույն ընտանիքի ժառանգներն են և չգիտեն այդ մասին։ Միացեք ձեր նախնու որբանոցի միությանը կամ «Նվիրյալների Ժառանգներ» միությանը։
Գյումրի
XX դարասկզբին այստեղ էր աշխարհի ամենամեծ որբանոցը, որտեղ ապաստան գտան Ցեղասպանությունից փրկված շուրջ 30 000 որբեր։ Գյումրիում է կառուցվելու բոլոր նվիրյալներին նվիրված հուշահամալիրը։
Հիշատակի և երախտագիտության օր
Հոկտեմբերի առաջին կիրակի- 1Մարդիկ ծաղիկներ են խոնարհում Գյումրիի հուշահամալիրին։
- 2Արարողությանը հրավիրվում են այն երկրների դեսպանները, որոնց քաղաքացիներն են եղել նվիրյալները։
- 3Նույն օրը ~50 երկրներում տեղի հայերը ծաղիկներ են դնում բարերարների հուշատախտակներին և գերեզմաններին։
Ծրագրի ճանապարհը
ընթացքումառջևում- 2026Ժողովածուի տպագրում
- 2026Կայքի բացում
- 2027Ժողովածուի շնորհանդեսներ
- 2027«Նվիրյալների Ժառանգներ» միություն
- 2027 →Հուշատախտակներ արտերկրում
- 2028Որբանոցների միություններ
- 2028Հեռուստաֆիլմ և հուշահամալիրի կառուցում
- 2030Հուշահամալիրի բացում Գյումրիում

«Նվիրյալներ. Խղճի և մարդասիրության մշակները»
820 էջանոց երկհատորյակ՝ մոտ 300 բարերարի ամբողջական տվյալներով։ Հրատարակվում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի բարձր հովանու ներքո։
Ավելին →Աջակցեք հիշատակի պահպանմանը
- Ժողովածուի տպագրում և շնորհանդեսներ
- Հուշահամալիրի կառուցում Գյումրիում
- Հուշատախտակներ արտերկրում
- Նվիրյալներին նվիրված թանգարան
